Միջոցառումներ

ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին

Նոյեմբերի 6-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին, որը կանցկացվի «Հայաստանի գիտության շաբաթ» նախաձեռնության շրջանակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

 

Համաժողովը միավորելու է Հայաստանի գիտական համայնքի, մասնավոր հատվածի և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ գիտական ներուժն ու բիզնեսի տեխնոլոգիական և արտադրական կարիքները համադրելու, ինչպես նաև նոր համագործակցություններ ձևավորելու նպատակով։

 

Միջոցառման ծրագրում ներառված է նաև ԱԱԳԼ-ի ներկայացումը, որը նախատեսված է ժամը 11:40-ին։ Լաբորատորիայի միջազգային համագործակցությունների կազմակերպման հարցերով պատասխանատու Արծրուն Պիվազյանը կներկայացնի ԱԱԳԼ-ի գիտական և տեխնոլոգիական կարողությունները՝ մասնավորապես նյութագիտության, ճառագայթման ազդեցության ուսումնասիրության, բժշկական իզոտոպների տեխնոլոգիաների և հաշվողական ֆիզիկայի ուղղություններով։

 

Համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև գիտական թիմերի և ընկերությունների ներկայացումներ, պանելային քննարկումներ, ցուցադրական տաղավարներ և մասնագիտական հանդիպումներ։ Քննարկումների առանցքում կլինեն գիտական արդյունքների կիրառման հնարավորությունները, համատեղ հետազոտությունների իրականացումը և գիտություն–բիզնես համագործակցության զարգացման մեխանիզմները։

 

Համաժողովը հնարավորություն կտա ԱԱԳԼ-ին ներկայացնելու իր գիտական կարողությունները և քննարկելու հնարավոր համագործակցության ուղղությունները։

 

Մանրամասներին և ծրագրին կարող եք ծանոթանալ՝ https://armsciweek.am/conference

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ10

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ