Գիտաժողովներ

ԱԱԳԼ երիտասարդ հետազոտողները՝ «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողովում

ԱԱԳԼ երիտասարդ աշխատակիցները մասնակցում են հունիսի 22-ին մեկնարկած «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովին և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցին։

 

 Միջոցառումների նպատակն է քննարկել ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի գիտական նվաճումներն ու դրանց կիրառությունները՝ ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական ուղղություններով։ Գիտաժողովը կարևոր հարթակ է երիտասարդ հետազոտողների և ճանաչված գիտնականների համագործակցության համար՝ նպաստելով համատեղ հետազոտական նախագծերի ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանում գիտության զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։

 

 Միջոցառումներին մասնակցում են ավելի քան 150 մասնակից՝ հայտնի գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ և ուսանողներ Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Մալազիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից և Իրանից։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ