Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվում են «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը»՝ նվիրված Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) հիմնադրման 70-ամյակին։ Միջոցառումների շարքը համախմբում է Հայաստանի գիտական և կրթական հաստատությունների ու ՄՀՄԻ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու գիտական համագործակցության ընթացիկ ուղղությունները, համատեղ հետազոտական ծրագրերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ծրագրի շրջանակում Հայաստանի գիտահետազոտական ու կրթական հաստատություններում անցկացվում են գիտական քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաև կազմակերպվում են այցելություններ։
Սեպտեմբերի 29-ին Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) կայացած հանդիպման ընթացքում լաբորատորիայի և ՄՀՄԻ-ի հետազոտողները ներկայացրել են իրենց գիտական աշխատանքներն ու համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են մասնիկների ֆիզիկայի, տեսական ֆիզիկայի, ճառագայթային նյութագիտության և այլ ուղղություններով համատեղ հետազոտությունների զարգացման հնարավորությունները։
Միջոցառումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառմանը գիտության, արդյունաբերության, կենսաբժշկության և նյութագիտության ոլորտներում, ինչպես նաև գիտակրթական ծրագրերի ընդլայնմանն ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանը։
«ՄՀՄԻ-ի օրերը» կեզրափակվեն հոկտեմբերի 2-ին՝ Աշտարակում և Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտական կայանում։ Վերջին օրվա ծրագրում նախատեսված են գիտական զեկուցումներ, այցելություններ և քննարկումներ՝ նվիրված տիեզերական ճառագայթների ուսումնասիրությանը, ինչպես նաև ՄՀՄԻ-ի և Հայաստանի գիտական համայնքի համագործակցության պատմությանն ու հետագա զարգացմանը։
Հայաստանը ՄՀՄԻ-ի լիիրավ անդամ է 1992 թվականից։ Տասնամյակների ընթացքում ձևավորված համագործակցությունը կարևոր դեր ունի համատեղ գիտական հետազոտությունների և մասնագիտական կապերի զարգացման գործում։ Հոբելյանական միջոցառումները հնարավորություն են ընձեռում ամփոփելու համագործակցության ձեռքբերումները և նախանշելու դրա հետագա զարգացման նոր ուղղությունները։
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՐՁՐ ՍՊԻՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագիրն անդրադարձել է «Yerevan Higher Spin Workshop 2026» միջազգային աշխատաժողովին

ԱԱԳԼ երիտասարդ հետազոտողները՝ «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողովում

«Նոր Ամբերդ» տեսական ֆիզիկայի միջազգային դպրոցը Ծաղկաձորում

«Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» խորագրով միջազգային գիտաժողով

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի ավարտ

Կայացավ «Նեյտրոնային ֆիզիկա․ ճառագայթային նյութերի գիտություն» թեմայով գիտաժողովը

Մեկնարկեց «Նեյտրոնային ֆիզիկա․ ճառագայթային նյութերի գիտություն» թեմայով գիտաժողովը

ԱԱԳԼ-ում մեկնարկել է «SymBAD'25» գիտաժողովը՝ նվիրված սիմետրիաներին

Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2025