Գիտաժողովներ

ԱԱԳԼ-ում մեկնարկել է «SymBAD'25» գիտաժողովը՝ նվիրված սիմետրիաներին

Հոկտեմբերի 20-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) մեկնարկել է «SymBAD'25» գիտաժողովը՝ նվիրված «Սիմետրիաներ» թեմային, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը։

 

Գիտաժողովը կազմակերպվել է ԱԱԳԼ-ի կողմից՝ համագործակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ, Դուբնա) և Սոֆիայի համալսարանի հետ։ Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի, Բուլղարիայի և Դուբնայի գիտական կենտրոնների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստել միջազգային գիտական կապերի ամրապնդմանն ու գիտական փորձի փոխանակմանը։

 

Գիտաժողովի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում հայ գիտնականների ներգրավվածությանը միջազգային գիտական համայնքում և համատեղ հետազոտական ծրագրերի զարգացմանը։

 

Գիտաժողովի հիմնական թեմաներն են․

 

 

Ծրագիրը ներառում է շուրջ 30 գիտական զեկույց՝ ներկայացված տարբեր երկրների առաջատար գիտնականների կողմից։ Զեկույցների ընթացքում մասնակիցները կներկայացնեն ոլորտի արդի հետազոտական արդյունքները և կքննարկեն տեսական ֆիզիկայի ու մաթեմատիկական ֆիզիկայի ժամանակակից ուղղությունները։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ