Գիտաժողովներ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՐՁՐ ՍՊԻՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Օգոստոսի 31-ին մեկնարկեց «Yerevan Higher Spin Workshop 2026» միջազգային աշխատաժողովը։

 

Աշխատաժողովը նվիրված է դաշտի ժամանակակից տեսություններին՝ հատկապես բարձր սպինների տեսություններին և հարակից հետազոտություններին։ Այն համախմբել է տարբեր երկրներից գիտնականների ՝ ոլորտի վերջին ձեռքբերումներն ու հետագա զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով։

 

Բարձր սպինների տեսությունները ժամանակակից տեսական ֆիզիկայի մի շարք կարևոր ուղղությունների՝ դաշտի քվանտային տեսության, լարերի տեսության, հոլոգրաֆիայի և ցրման ամպլիտուդների ուսումնասիրությունների հետ սերտորեն կապված են։ Դրանք կարևոր նշանակություն ունեն նաև քվանտային գրավիտացիայի, կոսմոլոգիայի, սև խոռոչների ֆիզիկայի և կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի հետազոտություններում։

 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվում են զեկույցներ բարձր սպինների տեսությունների, հոլոգրաֆիայի, սուպերսիմետրիայի, քվանտային գրավիտացիայի և ժամանակակից տեսական ֆիզիկայի այլ արդիական թեմաների վերաբերյալ։ Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռում զարգացնելու միջազգային գիտական համագործակցությունը և ձևավորելու նոր հետազոտական կապեր։

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ