Սեմինարներ

ԱԱԳԼ-ում կայացավ սեմինար՝ նվիրված Վեբերի օրենքի վրա հիմնված սակարկումների տեսությանը

Հոկտեմբերի 17-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կայացավ սեմինար՝ նվիրված Վեբերի օրենքի վրա հիմնված սակարկումների տեսությանը։

 

Զեկուցմամբ հանդես եկավ ԱԱԳԼ ավագ գիտաշխատող Վարդան Բարդախչյանը, ներկայացնելով Վեբերի օրենքի կիրառությունը սակարկությունների և խաղերի մոդելներում։

 

Վեբերի օրենքը, որը հայտնի է հոգեբանության մեջ, նկարագրում է մարդու զգայունության հարաբերական փոփոխությունները։ Սեմինարի ընթացքում այն դիտարկվել է որպես գործիք՝ օգտակարությունների գնահատման և սակարկությունների կոնցեպտի վերլուծության համար։ Քննարկվել է նաև ուլտիմատումի խաղը, որը կարևոր մոդել է որոշումների ընդունման հոգեբանական մեխանիզմները հասկանալու համար։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ