Սեմինարներ

ԱԱԳԼ-ում կայացավ սեմինար՝ քվանտային օսցիլոնների վերաբերյալ

Հոկտեմբերի 7-ին Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) կայացավ Լանչժոուի ժամանակակից ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ջարահ Մարգար Էվսլինի սեմինարը՝ «Քվանտային օսցիլոններ» (Quantum Oscillons) թեմայով։

 

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին օսցիլոնների՝ դասական դաշտի տեսության մեջ հանդիպող երկարատև տատանվող լուծումների առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց ուսումնասիրությունը քվանտային դաշտի տեսության շրջանակում։

 

Բանախոսն անդրադարձավ օսցիլոնների կյանքի տևողության վերաբերյալ նախկին պատկերացումներին և ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ դրանց քվանտային վիճակների էներգիայի նվազագույն մակարդակի սխալ նույնականացումը հանգեցրել է օսցիլոնների քայքայման վերաբերյալ ոչ ճշգրիտ եզրակացությունների։

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ9

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ