Հուլիսի 6-ին ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Ֆոտոնային նանո- և միկրոկառուցվածքներ լույսի կառավարման առաջադեմ տեխնոլոգիաների համար» թեմայով, որի բանախոսն էր Արթուր Դավոյանը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Մեխանիկայի և օդատիեզերական ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր։
Բանախոսության ընթացքում ներկայացվեցին նանոֆոտոնիկայի ոլորտի նորագույն հետազոտությունները, որոնք ուղղված են լույսի կառավարմանը՝ ենթաալիքային օպտիկական կառուցվածքների և երկչափ կիսահաղորդչային նյութերի միջոցով։ Քննարկվեցին նաև ոչ գծային օպտիկական երևույթների ուժեղացման, ինֆրակարմիր և ջերմային ճառագայթման կառավարման ժամանակակից մոտեցումները։
Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նանոֆոտոնիկ սարքերի կիրառություններին տիեզերական տեխնոլոգիաներում՝ ներկայացնելով դրանց դերը առաջադեմ տիեզերական շարժիչների և ապագա տիեզերական առաքելությունների զարգացման գործում։
Սեմինարին հաջորդեց այցելություն ԱԱԳԼ տարբեր ստորաբաժանումներ, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու իրականացվող հետազոտություններին և քննարկումներ անցկացնելու գիտական խմբերի ներկայացուցիչների հետ։
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

«Արագացուցչային և ճառագայթային ֆիզիկայում ախտորոշման հեռանկարային մեթոդներ» թեմայով միջազգային սեմինար

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԳԻՆՅԱՆ

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՄԼԵՏ ԻՍՈՒՆՑ

«Սոլիտոնների կայունության քվանտային հաշվարկը» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Տոպոլոգիական սոլիտոնները և դրանց միկրոսկոպիկ հիմքերը» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

VIII ՍԵՄԻՆԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐԳԵՅ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ

ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԱԳԼ-ՈՒՄ

«Զարգացած բարդ ադապտիվ համակարգերի ընդհանուր միտումները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Պատկերների աղմկազրկման դասական և արդի մեթոդները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Երկչափ նյութերի օպտիկական հատկությունները և դրանց հետերոկառուցվածքները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Խմորում ընդդեմ շնչառության. Կարո՞ղ ենք կիրառել շնչառության հիմնարար գիտելիքները խմորման էներգետիկան բացատրելիս» թեմայով կոլոքվիում ԱԱԳԼ-ում

Հայ-Գերմանական WE-Heraeus միջազգային սեմինարների շարքի բացումը՝ «Օպտիկա և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» (OPTICS-QT) խորագրով։