Սեպտեմբերի 11-ին ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ «Կոմպակտ աստղերի բազմամեսենջերային աստղաֆիզիկա» թեմայով սեմինար, որի բանախոսն էր Արմեն Սեդրակյանը (FIAS և Վրոցլավի համալսարան)։
Սեմինարը նվիրված էր նեյտրոնային աստղերի ուսումնասիրության ժամանակակից ուղղություններին և բազմամեսենջերային աստղաֆիզիկային, որը համադրում է գրավիտացիոն ալիքների, էլեկտրամագնիսական ճառագայթման և այլ աստղաֆիզիկական ազդանշանների միջոցով ստացվող տվյալները։
Բանախոսն անդրադարձավ 2017 թվականին գրանցված GW170817 իրադարձությանը՝ երկու նեյտրոնային աստղերի միաձուլմանը, որը կարևոր շրջադարձային փուլ դարձավ այս ոլորտի հետազոտությունների համար։ Ներկայացվեցին նաև գերխիտ նյութի հատկությունների ուսումնասիրման տեսական մոտեցումները և դրանց կիրառությունը նեյտրոնային աստղերի կառուցվածքի նկարագրման գործում։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին կոմպակտ աստղերի միջուկներում հնարավոր ֆիզիկական գործընթացները, այդ թվում՝ նուկլեոնային նյութից քվարկային նյութի անցման սցենարները և դրանց ազդեցությունը աստղերի կառուցվածքային բնութագրերի վրա։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ այս ուղղությամբ իրականացվող հետազոտությունները կարևոր դեր ունեն տիեզերքում ծայրահեղ պայմաններում տեղի ունեցող գործընթացների բացահայտման և առաջիկա տարիներին գործարկվելիք նոր սերնդի գրավիտացիոն ալիքների դիտակների գիտական ներուժի արդյունավետ օգտագործման համար։
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

ԱԱԳԼ-ում կայացավ «Խոշոր ֆլուկտուացիաները բաց քվանտային համակարգերում» թեմայով սեմինար

ԱԱԳԼ-ում կայացավ «Մասնիկների այլընտրանքային նկարագրությունները և դրանց կիրառությունները» թեմայով սեմինար

ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ միջատոմային փոխազդեցությունների մոդելավորման թեմայով սեմինար

ԱԱԳԼ-ում կայացավ քվանտային սոլիտոնների տեսությանը նվիրված սեմինար

«Ֆոտոնային նանո- և միկրոկառուցվածքներ լույսի կառավարման առաջադեմ տեխնոլոգիաների համար» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Արագացուցչային և ճառագայթային ֆիզիկայում ախտորոշման հեռանկարային մեթոդներ» թեմայով միջազգային սեմինար

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԳԻՆՅԱՆ

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՄԼԵՏ ԻՍՈՒՆՑ

«Սոլիտոնների կայունության քվանտային հաշվարկը» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Տոպոլոգիական սոլիտոնները և դրանց միկրոսկոպիկ հիմքերը» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

VIII ՍԵՄԻՆԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐԳԵՅ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ

ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԱԳԼ-ՈՒՄ

«Զարգացած բարդ ադապտիվ համակարգերի ընդհանուր միտումները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Պատկերների աղմկազրկման դասական և արդի մեթոդները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Երկչափ նյութերի օպտիկական հատկությունները և դրանց հետերոկառուցվածքները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Խմորում ընդդեմ շնչառության. Կարո՞ղ ենք կիրառել շնչառության հիմնարար գիտելիքները խմորման էներգետիկան բացատրելիս» թեմայով կոլոքվիում ԱԱԳԼ-ում

ԱԱԳԼ-ում կայացավ սեմինար՝ նվիրված Վեբերի օրենքի վրա հիմնված սակարկումների տեսությանը

Հայ-Գերմանական WE-Heraeus միջազգային սեմինարների շարքի բացումը՝ «Օպտիկա և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» (OPTICS-QT) խորագրով։